Politico - Մարկո Ռուբիոն հրաժարվում է հանդիպել Կայա Կալասի հետ
Politico - Մարկո Ռուբիոն հրաժարվում է հանդիպել Կայա Կալասի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է երկկողմ հանդիպում անցկացնել Եվրոպական Միության արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Կայա Կալասի հետ, ըստ Politico-ի։

Հրապարակման համաձայն՝ ԵՄ բարձրաստիճան դիվանագետը հեռու է մնացել ուշադրության կենտրոնից՝ Թրամփի վարչակազմի հետ երբեմն բարդ հարաբերությունների պատճառով։

«Նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Թրամփի թիմի ամենաեվրոպամետ անդամը, որը փոխել է Թրամփի Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքը, հրաժարվում է երկկողմ հանդիպումներ անցկացնել Կալասի հետ, ըստ երկու այլ պաշտոնյաների։ Սակայն պաշտոնյաներից մեկը նշել է, որ նա զբաղված է վատ ոստիկանի դեր խաղալով՝ անդամ պետություններին մոբիլիզացնելով կուլիսներում», – գրում է հրատարակությունը։