Politico - Հունգարիան և Ռուսաստանը համաձայնության են եկել հարաբերությունները խորացնելու 12 կետից բաղկացած ծրագրի շուրջ
Հունգարիան և Ռուսաստանը համաձայնության են եկել հարաբերությունները խորացնելու 12 կետանոց ծրագրի շուրջ, հաղորդում է Politico-ն: Հրատարակության կողմից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն՝ Հունգարիան և Ռուսաստանը անցյալ տարվա դեկտեմբերին համաձայնության են եկել 12 կետանոց ծրագրի շուրջ, որը նախատեսում է համագործակցության խորացում տնտեսական, էներգետիկ, մշակութային և այլ ոլորտներում։
Համաձայնագրի տեքստը դեկտեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրել են Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն և Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Ծրագիրը ներառում է էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ նավթի, գազի և միջուկային վառելիքի ոլորտում գործընկերություն, երկկողմ առևտրի աճի խթանում և ԵՄ պատժամիջոցների հետևանքով առաջացած բացասական միտումների վերացում, համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, կրթությունը և մշակույթը։
Համաձայնագիրը նախատեսում է ռուս ուսուցիչներին հրավիրել հունգարական կրթական համակարգը ամրապնդելու և ակադեմիական ծրագրերի փոխանակում։
Բացի այդ, ակնկալվում է համատեղ սպորտային, մշակութային և կրթական նախագծերի աջակցություն։
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ հարաբերությունների խորացումը «չպետք է անհամատեղելի լինի» Հունգարիայի՝ Եվրամիությանը անդամակցության հետևանքով ստանձնած պարտավորությունների հետ։