Politico. Դոնալդ Թրամփը փակ հանդիպման ժամանակ վիրավորել է Մարկ Ռյուտեին և ակնարկել վրեժխնդրության տարբերակների քննարկման մասին
Politico. Դոնալդ Թրամփը փակ հանդիպման ժամանակ վիրավորել է Մարկ Ռյուտեին և ակնարկել վրեժխնդրության տարբերակների քննարկման մասին

«Politico»-ի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին փակ հանդիպման ժամանակ վիրավորել է։

«Ամեն ինչ վատ ընթացավ։ Խոսակցությունը պարզապես վիրավորանքների տարափ էր», – հայտարարել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը։

Ըստ «Politico»-ի՝ Թրամփը նաև ակնարկել է, որ դիտարկում է վրեժխնդրության տարբերակներ, սակայն մանրամասների մասին չի խոսել։

Ինչպես գրում է «Politico»-ն, ԱՄՆ նախագահը ներկաների մոտ այնպիսի տպավորություն է թողել, որ ինքը դաշնակիցներից կոնկրետ գործողություններ է ակնկալում՝ օգնելու հնարավորինս շուտ բացել Հորմուզի նեղուցը։

Դաշինքի երկու բարձրաստիճան դիվանագետների խոսքով՝ այս պահին Բրյուսելի կենտրոնակայանում գտնվող ՆԱՏՕ-ի երկրները հանդիպման մասին տեղեկատվություն չեն ստացել և չեն սկսել քննարկել նեղուցի վերաբացման համար ռազմական տեխնիկայի տեղակայման հարցը։