«Politico» - Բոլոր կողմերը մինչև այս ամսվա վերջը կամ հնարավոր է՝ այս շաբաթ համաձայնության կգան Ուկրաինայի հակամարտության ավարտի շրջանակի շուրջ
«Politico» - Բոլոր կողմերը մինչև այս ամսվա վերջը կամ հնարավոր է՝ այս շաբաթ համաձայնության կգան Ուկրաինայի հակամարտության ավարտի շրջանակի շուրջ

Բոլոր կողմերը մինչև այս ամսվա վերջը կամ հնարավոր է՝ այս շաբաթ համաձայնության կգան Ուկրաինայի հակամարտության ավարտի շրջանակի շուրջ,- հաղորդում է «Politico»-ն՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։

Հրապարակման համաձայն, կարծես թե ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները չեն մասնակցել նոր խաղաղության ծրագրի մշակմանը։

«Politico»-ն գրում է, որ Սպիտակ տանը տրամադրությունը լավատեսական է, և, ըստ երևույթին, ծրագիրը Վոլոդիմիր Զելենսկիին կներկայացվի որպես կատարված փաստ։

«Այն, ինչ մենք ներկայացնում ենք Ուկրաինային, ողջամիտ է։ Մենք իրականում չենք հետաքրքրվում եվրոպացիներով։ Խոսքը Ուկրաինայի ընդունման մասին է», – ասել է Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը։