Պիտեր Սիյարտո. Զելենսկին խելագարվում է իր հակահունգարական մոլուցքով, հիմա նա սկսում է տեսնել այն, ինչը չկա
Նախագահ Զելենսկին խելագարվում է իր հակահունգարական մոլուցքներով, գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն X սոցիալական ցանցում։
Սիյարտոն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությանը, ըստ որի՝ ուկրաինական զինվորականները, իբր, գրանցել են հունգարական անօդաչու թռչող սարքերի կողմից Ուկրաինայի օդային տարածքի խախտում։
«Նախագահ Զելենսկին խելագարվում է իր հակահունգարական մոլուցքներով։ Նա հիմա սկսում է տեսնել այնպիսի բաներ, որոնք գոյություն չունեն», – գրել է Սիյարտոն։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները իրեն տրամադրել են Ուկրաինա-Հունգարիա սահմանին անօդաչու թռչող սարքերի միջադեպերի վերաբերյալ վերջին զեկույցները։ Ուկրաինական կողմը ենթադրում է, որ անօդաչու թռչող սարքերը հետախուզում էին Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում արդյունաբերական ներուժը։