Պիտեր Սիյարտո. Մենք մի ժամանակաշրջանում ենք, երբ Հունգարիան և Վրաստանը պետք է անընդհատ պայքարեն իրենց ինքնիշխանությունը պահպանելու համար, մի բան պարզ է, որ մենք կարող ենք հույս դնել միմյանց վրա
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիետեր Սիյարտոն սոցցանցում արձագանքել է վրացի գործընկեր Մակա Բոճորիշվիլիի՝ Հունգարիա կատարած այցին։
«Վրաստանի արտաքին գործերի նոր նախարարի առաջին պաշտոնական այցը Հունգարիա: Այժմ մենք գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր երկրները պետք է մշտապես պայքարեն իրենց ինքնիշխանությունը պահպանելու համար անվտանգության աննախադեպ մարտահրավերների պայմաններում: Մի բան պարզ է՝ մենք կարող ենք հույս դնել միմյանց վրա»,- գրել է Սիյարտոն։