Պիտեր Սիարտոն ասում է, որ Եվրամիությունը կասեցնում է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմի համաձայնագիրը, սակայն հրաժարվում է ամբողջությամբ դադարեցնել վիզաների տրամադրումը
Հունգարիայի արտաքին գործերի նախարարի տեղեկություններով՝ Եվրամիությունը կասեցնում է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմի համաձայնագիրը, սակայն հրաժարվում է ամբողջությամբ դադարեցնել վիզաների տրամադրումը։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոյի հայտարարությունը հրապարակում է «Reuters»-ը։
Սիարտոյի խոսքով՝ ինքը չի աջակցել Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման ամբողջական արգելքին, ինչպես և մի քանի այլ երկրներ։
Նա նաև հավելել է, որ Հունգարիան համաձայնագիր է ստորագրել, ըստ որի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանից կստանա բնական գազի լրացուցիչ ծավալներ։