Պիտեր Ֆիշեր. Ես պաշտոնապես կանչվել եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, կանչը դիվանագիտական պատժամիջոցների մի ձև է, ինչը շատ անսովոր է բարեկամ երկրների շրջանում
Պաշտոնապես հրավիրված եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարություն։ Հրավիրվելը դիվանագիտական պատժամիջոցի ձև է, ինչը չափազանց անսովոր է բարեկամ երկրների միջև, – այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը՝ նախարարություն մուտք գործելուց առաջ։
Ֆիշերի խոսքով, «ժամանակակից Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ Գերմանիայի դեսպանը հրավիրվում է»։
«Կմտնեմ և կլսեմ, թե ինչ են պատրաստվում ասել ինձ։ Միաժամանակ, կտրականապես կհերքեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, ինչպես նաև իմ և մյուս դեսպանների հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները։ Կարտահայտեմ իմ դժգոհությունը Վրաստանի ներկայիս կուրսի վերաբերյալ, որը հակասում է Եվրամիության անդամակցության ուղուն», – հայտարարել է Պետեր Ֆիշերը։