Փշավ-Խևսուրեթիի և Գուդամաղարիի կիրճում կիրականացվի ինտերնետիզացիա, իսկ ավելի քան 100 ընտանիքի կմատակարարվի էլեկտրաէներգիա
Փշավ-Խևսուրեթիի և Գուդամաղարիի կիրճում կիրականացվի ինտերնետիզացիա, իսկ ավելի քան 100 ընտանիքի կմատակարարվի էլեկտրաէներգիա

Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, Փշավ-Խևսուրեթիի և Գուդամաղարիի կիրճում կիրականացվի ինտերնետիզացիա, բարձրալեռ շրջաններում՝ պարամեդիկների ծրագիր, իսկ ավելի քան 100 առանց էլեկտրաէներգիա գյուղ կստանա էլեկտրաէներգիա: Նշված որոշումները կայացվել են Լեռան զարգացման ազգային խորհրդի նիստին, որը այսօր վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորորությամբ անցկացվել է կառավարության վարչությունում:

Կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, Փշավ-Խևսուրեթիի և Գուդամաղարիի կիրճի ինտերնետիզացիայի համար գումար է հատկացվելու է Բարձրալեռ բնակավայրերի զարգացման հիմնադրամից:

Առողջապահության նախարարությունն իրականացնելու պարամեդիկների ծրագիրը – լեռնային գոտում բնակվողների թրեյնինգ առաջին բուժօգնության տեսանկյունից, որը տեղի բնակիչներին կտա համագյուղացիներին առաջին բուժօգնություն ցուցաբերել՝ նախքան շտապ օգնության բրիգադի ժամանումը:

 

Ինչպես նաև, քննարկվում է Վրաստանի կառավարության և USAID-ի համատեղ ֆինանսավորմամբ արևի պանելներով և համապատասխանաբար, էլեկտրաէներգիայով ավելի քան 100 գյուղի ապահովում: Խոսքը վերաբերում է շուրջ 400 ընտանիքի, որոնց մինչ օրս չի մատակարարվում էլեկտրաէներգիա:

Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետը Լեռան զարգացման ազգային խորհրդի նիստին, կառավարող քաղաքական թիմի ձեռքբերումներում կարևոր դեր ունի հենց Լեռան զարգացման նախագիծը: