«Փրկենք երեխաներին». Ռազմական գործողությունների պատճառով  24 միլիոն երեխա ունի հոգեբանական օգնության կարիք

Միջազգային մասշտաբներով ռազմական գործողությունների պատճառով  24 միլիոն երեխա ունի հոգեբանական օգնության կարիք: Այս մասին հաղորդում է «փրկենք երեխաներին» կազմակերպությունը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից պատրաստված նոր զեկույցի համաձայն, միջազգային մասշտաբով հակամարտության տարածքներում ապրող երեխաների թիվը հասել է 420 միլիոնի:

Կազմակերպության լրատվությամբ, նման վայրերում ամեն տարի մահանում է առնվազն հազար երեխա, իսկ պատերազմի պայմաններում ապրող երեխաների մի մասը ունի հոգեբանական օգնության կարիք:

Միջազգային կազմակերպության տվյալներով, վերջին երկու տարվա ընթացքում հատկացված մարդասիրական օգնությունից, միայն 0,14 տոկոսն է ծախսվել  երեխաներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու վրա: Ըստ զեկույցի, ամենաբարդ իրավիճակը Եմենում և Հարավային Սուդանում է:

«Փրկենք երեխաներին» կազմակերպության կողմից պատրաստված փաստաթղթում նշվում է, որ պետությունները իրավիճակը շտկելու համար պետք է դիմեն էլ ավելի  արդյունավետ միջոցների: