«Փրկենք երեխաներին». Ռազմական գործողությունների պատճառով 24 միլիոն երեխա ունի հոգեբանական օգնության կարիք
Միջազգային մասշտաբներով ռազմական գործողությունների պատճառով 24 միլիոն երեխա ունի հոգեբանական օգնության կարիք: Այս մասին հաղորդում է «փրկենք երեխաներին» կազմակերպությունը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից պատրաստված նոր զեկույցի համաձայն, միջազգային մասշտաբով հակամարտության տարածքներում ապրող երեխաների թիվը հասել է 420 միլիոնի:
Կազմակերպության լրատվությամբ, նման վայրերում ամեն տարի մահանում է առնվազն հազար երեխա, իսկ պատերազմի պայմաններում ապրող երեխաների մի մասը ունի հոգեբանական օգնության կարիք:
Միջազգային կազմակերպության տվյալներով, վերջին երկու տարվա ընթացքում հատկացված մարդասիրական օգնությունից, միայն 0,14 տոկոսն է ծախսվել երեխաներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու վրա: Ըստ զեկույցի, ամենաբարդ իրավիճակը Եմենում և Հարավային Սուդանում է:
«Փրկենք երեխաներին» կազմակերպության կողմից պատրաստված փաստաթղթում նշվում է, որ պետությունները իրավիճակը շտկելու համար պետք է դիմեն էլ ավելի արդյունավետ միջոցների: