Փրկարարները հերոսներ են, նրանք կարողացան փրկել փլատակների տակ մնացած երեխային. Արչիլ Թալակվաձե
Շնորհակալ եմ մեր փրկարարներին, ներքին գործերի նախարարության աշխատակիցներին, ովքեր փրկել են փլատակների տակ մնացած երեխային: Նա այժմ անվտանգ է և դա փրկարարների վաստակն է: Նրանք փրկարարական գործողությունն իրականացրել են մեծ պրոֆեսիոնալիզմով, – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, մեկնաբանելով Զուգդիդիում տեղի ունեցած դեպքը կապված ugուգդիդիում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս հայտարարությունն Արչիլ Թալակվաձեն արել է՝ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
«Փրկարարները հերոսներ են և ամբողջ հասարակությունը տեսել է, թե ինչպես են նրանք այսօր աշխատում Զուգդիդիում, փլատակների տակ մնացած երեխային փրկելու համար»,- ասել է խորհրդարանի նախագահը:
Փրկարարները Զուգդիդիում փլուզված շենքի փլատակներից փրկել են անչափահասի: