Փոթիում հարգել են 2008 թվականի Օգոստոսի պատերազմի զոհերի հիշատակը
Փոթիում հարգել են 2008 թվականի Օգոստոսի պատերազմի զոհերի հիշատակը

Փոթիում հարգել են 2008 թվականի Օգոստոսի պատերազմի զոհերի հիշատակը:

Փոթի քաղաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Կուրդղելիան, սակրեբուլոյի անդամները և տեղի իշխանության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմում զոհված հերոսների հուշարձանին:

«Եկել ենք այստեղ, որպեսզի հարգենք զոհերի հիշատակը: Պատերազմում զոհված յուրաքանչյուր զինվոր՝ հերոս է: Սերնունդներն այս մասին երբեք չեն մոռանա»,- հայտարարել է Փոթիի քաղաքապետ Գոչա Կուրդղելիան:

Փոթիում ռմբակոծման հետևանքով զոհվել էր 12 մարդ և վիրավորվել՝ ավելի քան 80-ը: