Փոթիում, 18-րդ ընտրատեղամասում աղմուկ էր
Փոթիում, 18-րդ ընտրատեղամասում աղմուկ էր

Փոթիում, 18-րդ ընտրատեղամասում աղմուկ էր: Քվեարկության գործընթացը մեկնարկել է 15 րոպե ուշացումով:

Դիտորդների փոխանցմամբ, վիճակահանությամբ սխալ էին բաշխվել դիրքերը: Նրանց խոսքով, դա տեղի է ունեցել դիտավորյալ:

Ընտրատեղամասի նախագահը հերքում է մեղադրանքները և ասում, որ ընտրատեղամասում գործընթացներն իրականացվում են օրենքի պաշտպանությամբ:

Ինչ վերաբերում է այլ ընտրատեղամասերին, դրանք բացվել են ժամը 07:00-ին, իսկ քվեարկությունն սկսվել է 08:00-ին:

Փոթիում գրանցված է 41 376 ընտրող: Բացի այդ, կովիդ-պացիենտների և ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների համար գործում է մեկ հատուկ տեղամաս: Նրանք կարող են քվեարկել շարժական քվեատուփի միջոցով:

70-րդ ընտրատարածքի հանձնաժողովի փոխանցմամբ, այս պահի դրությամբ, իրենց մոտ արձանագրվել է երեք բողոք: Սակայն նրանց փոխանցմամբ, դա ազդեցություն չի գործի ընտրությունների վրա:

Փոթիում ընտրությունների ընթացքը դիտորդում են տեղի և միջազգային կազմակերպությունները:

Վրաստանում ընթանում են 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները: Խորհրդարանական ընտրությունն առաջին անգամ անցկացվում են նոր ընտրական համակարգով: Ընտրողները 10-րդ գումարման խորհրդարանը կընտրեն չորս տարի ժամկետով, խառը համակարգով՝ 120 պատգամավոր կընտրվի համամասնական, իսկ 30-ը՝ մեծամասնական համակարգով: 30 մեծամասնական ընտրատարածքից 8-ը մայրաքաղաքում է, 22-ը՝ շրջաններում: