Փոթիի նոր նավահանգստում աշխատանքի կտեղավորվի մինչև 200 մարդ. Թամար Իոսելիանի
Փոթիի նոր նավահանգստում աշխատանքի կտեղավորվի մինչև 200 մարդ. Թամար Իոսելիանի

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Թամար Իոսելիանիի հայտարարությամբ, հունվարի 29-ին պաշտոնապես բացված Փոթիի նոր նավահանգիստը կարևոր է մեր միջանցքի համար, քանի որ այն կուղղի բեռները դեպի մեր միջանցք և կավելացնի նավահանգստի ենթակառուցվածքի աշխատանքը։

«Նոր նավահանգիստը աշխատանքի կտեղավորվի ևս 200 հոգու, հետևաբար, մենք աշխատում ենք Փոթիի ծովային ուսումնական կենտրոնում՝ բացելու նոր դասընթացներ, որոնք կհամապատասխանեն նավահանգստի ոլորտում առաջացող մարտահրավերներին»,- ասել է Ծովային տրանսպորտի գործակալության ղեկավարը։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Փոթիի նոր նավահանգիստը Վրաստանի ծովային հատվածում երբևէ իրականացված խոշորագույն նախագծերից է և դրա արժեքը հասնում է 120 միլիոն դոլարի։

«Հատկանշական է, որ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) ֆինանսավորել է նավահանգստի կառուցման նախագիծը 50 մլն դոլարով, ինչը կազմակերպության կողմից տարածաշրջանում մեկ ծրագրի համար հատկացված ամենամեծ ներդրումն է։

Նավահանգստի կառուցման համար ընդհանուր առմամբ ներդրվել է 93 մլն դոլար, կառուցվել են լայնածավալ հիդրոտեխնիկական կառույցներ և կազմակերպվել նավահանգստային ժամանակակից ենթակառուցվածքներ։

Ծրագրի հետագա ընդլայնումը, որի արժեքը կազմում է 30 մլն դոլար, կներառի լրացուցիչ 230 մետր երկարությամբ խորջրյա (13 մ) նավամատույցի կառուցում: Նոր նավահանգիստը և ենթակառուցվածքը թույլ են տալիս սպասարկել մինչև 50 հազար տոննա տարողությամբ մեծ նավեր»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Ծրագրի ավարտից հետո Վրաստանի միասնական նավահանգստային ենթակառուցվածքի հզորությունը կավելանա 3,5 մլն տոննայով,- նշել է Թամար Իոսելիանին։