Փոթիի նավահանգստի ընդլայնման նախագիծը այն բանի ապացույցն է, թե ինչի կարող են հասնել Միացյալ Նահանգները և Վրաստանը միասին աշխատելու արդյունքում. Մադլեն Օլբրայթ
Փոթիի նավահանգստի ընդլայնման նախագիծը այն բանի ապացույցն է, թե ինչի կարող են հասնել Միացյալ Նահանգները և Վրաստանը միասին աշխատելու արդյունքում. Մադլեն Օլբրայթ

ԱՄՆ֊ի նախկին պետքարտուղար և ALBRIGHT STONEBRIDGE GROUP֊ի ղեկավար, Մադլեն Օլբրայթը արձագանքել է Փոթիի նավահանգստի ընդլայնման նախագծի մեկնարկին։ Այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարության հաղորդմամբ, Օլբրայթը հայտարարության մեջ նշում է, որ այս նախագիծը այն բանի ապացույցն է, թե ինչի կարող են հասնել Միացյալ Նահանգները և Վրաստանը միասին աշխատելու դեպքում։

Ինձ շատ է ուրախացնում Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը այս նախագծի հանդեպ, այդ թվում  OPIC-ի 50 միլիոն դոլարի ներդրումը,֊ ասել է ԱՄՆ֊ի նախկին պետքարտուղարը։

Նրա գնահատմամբ, Փոթին իրենից ներկայացնում է կարևոր առևտրական կենտրոն և նրա ընդլայնումը կօգնի զարգանալ քաղաքին։

Փոթիում ԱՄՆ֊ի կառավարության մասնավոր արտասահմանյան ներդրումների կոռպորացիա OPIC֊ի ֆինանսավորմամբ սկսվում է նավահանգստում նոր ենթակառուցվածքի շինարարությունը։ Պեյիս տերմինալի տարածքում ավանդական կապսուլը գցել են Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, Վրաստանի փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և  ենթակառուցվածքների նախարար, Նահանգների Ցքիտիշվիլին, ԱՄՆ֊ի կառավարության մասնավոր արտասահմանյան ներդրումների կոռպորացիա OPIC֊ի կառավարիչ տնօրեն, Կենետ Անջելինա, Ամերիկյան ALBRIGHT STONEBRIDGE GROUP ընկերության ղեկավար Ջեյմս Օ Բրայենը,  ROYAL HASKONING  Նիդեռլանդական ընկերության ներկայացուցիչ, Դիրկ Յան Պիտերսը և Ամերիկա֊Վրաստան բիզնեսխորհրդի նախագահ, Մամուկա Ծերեթելին։