Փորձնական ռեժիմում, Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղիով, Վրաստան է մուտք գործել առաջին ուղևորատար գնացքը
Թուրքիայից Վրաստան է մտել շվեյցարական «Շտադլեր» ուղևորատար գնացքը, որը երթևեկելու է Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղիով:
Գնացքն այս պահի դրությամբ Ախալքալաքի կայարանում է և երկաթուղու վրացական հատվածն անցնելու է թեստային ռեժիմում: Ախալքալաքիի երկաթուղու կայարանի տարածքում, հետխորհրդային 1520մմ-անոց երկաթգիծը միանում է եվրոպական 1435-անոց երկաթգծին:
Մայրուղու վրա ուղևորատար երթուղու նշանակումը նախատեսվում է ընթացիկ տարում, սակայն կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
Ուղևորատար կազմը գնել է Ադրբեջանի երկաթուղին: