Փոքր Մաքսիմեյի աղմկի պատճառով հարևանը կանչել է ոստիկանություն
14:24, 18.10.2018
Փոքր Մաքսիմեյի աղմկի պատճառով հարևանը կանչել է ոստիկանություն:
Ինչպես Մաքսիմեյի տատը գրում է իր ֆեյսբուքի էջում, երեխան իր աղմկով խանգառել է հարևանին, որը իր հերթին զանգել է ոստիկանություն:
«Իմ Մաքսիկոն այս անգամ չձերբակալվեց: Նա զգուշացում է ստացել հարևանին անհանգստացնելու համար: Նա խոստացել է, որ այլևս չի աղմկելու: Նա չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում, կարծում էր հյուրեր են եկել և մի լավ ժամանակ է անցկացրել»,-գրում է Նանա Ջիքիան:
Տատը իր ֆեյսբուքի էջում հրապարակել է թոռան և ոստիկանների լուսանկարը: