Փոկայում իրականացնելու ենք կարևոր ենթակառուցվածքային նախագծեր, որը կյանք կհաղորդի այս գողտրիկ վայրին. Մամուկա Բախտաձե
Ինձ համար առանձնապես հուզիչ է այս օրը ձեզ հետ անցկացնելը, ցանկանում եմ, շնորհավորել այս օրվա առփթիվ, սա երջանիկ օր է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Փոկայում:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, 1700 տարի առաջ այս սուրբ հողին ոտք է դրել Սուրբ Նինոն, խաղողի վազի խաչով, սկսեց և շարունակեց Քարթլիի քրիստոնեացումը:
«Մենք օրեր առաջ նշեցինք գլխավոր ազգային տոնը, մայիսի 26-ը, վրացական պետության անկախության օրը: Այսօր մենք նշում ենք Սուրբ Նինոյի Վրաստան գալու և ճշմարիտ կրոն քարոզելու 1700 ամյակը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը Փոկայում պատրաստվում է իրականացնել կարևոր ենթակառուցվածքային նախագծեր, որը կյանք կհաղորդի այս գողտրիկ վայրին: