Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Շրի Լանկայի ափերի մոտ գտնվող իրանական նավը խոցվել է ամերիկյան սուզանավից
ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Շրի Լանկայի ափերի մոտ գտնվող իրանական նավը խոցվել է ամերիկյան սուզանավից։
Ինչպես նշել է Հեգսեթը, Հնդկական օվկիանոսում նավարկող իրանական ֆրեգատի վրա հարձակումը կատարվել է տորպեդոյով, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սուզանավային տորպեդոյի օգտագործման առաջին դեպքն էր։
Տեղեկատվության համար՝ մարտի 4-ին իրանական «Դենա» ֆրեգատը աղետի ազդանշան է ուղարկել Շրի Լանկայի տարածքային ջրերում՝ Գալլե քաղաքի մոտակայքում։ Իրանական նավի վրա հարձակման հետևանքով 101 մարդ անհետ կորած է, 78-ը՝ վիրավորվել։ Շրի Լանկայի պաշտպանության նախարարությունը չի նշել, թե որ երկրի սուզանավն է հարձակվել իրանական նավի վրա։