Փիթ Հեգսեթ. ԱՄՆ-ն հայտնաբերել և սպանել է Դոնալդ Թրամփին սպանելու փորձ կատարած ստորաբաժանման ղեկավարին
Փիթ Հեգսեթ. ԱՄՆ-ն հայտնաբերել և սպանել է Դոնալդ Թրամփին սպանելու փորձ կատարած ստորաբաժանման ղեկավարին

Իրանը փորձել է սպանել նախագահ Թրամփին, նախագահ Թրամփը վերջինն է ծիծաղում,- հայտարարել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ երեկ ԱՄՆ-ն հետապնդել և սպանել է նախագահ Թրամփին սպանելու փորձ կատարած ստորաբաժանման ղեկավարին։

Փիթ Հեգսեթը նաև նշել է, որ Իրանի առաջնորդները վերացվել են, իսկ այսպես կոչված Կառավարման խորհրդի անդամները, որոնք պետք է ընտրեին նոր առաջնորդ, կամ սպանվել են, կամ անհետ կորել, կամ թաքնվել են բունկերներում։

Ինչպես հայտարարել է ռազմական նախարարը, ԱՄՆ-ն և Իսրայելը կսկսեն 500, 1000 և 2000 ֆունտանոց ռումբեր նետել Իրանի երկնքում լիակատար վերահսկողություն ձեռք բերելուց հետո։