Փիթ Հեգսեթ. ԱՄՆ-ն չի բացառում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի բացառել Իրանին հարվածելու հնարավորությունը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում կամ Իրանի տարածքում։
«Մենք չենք բացառում հարվածները Հորմուզի նեղուցի որևէ մասում կամ Իրանի շուրջը», – ասել է Հեգսեթը։
Նա ասել է, որ Իրանը չի կարող դիմակայել ԱՄՆ-ի կողմից իր դեմ գործադրվող տնտեսական ճնշմանը։
«Իրանը չի կարող դիմակայել մեր կողմից գործադրվող տնտեսական ճնշմանը», – ասել է Հեգսեթը։