Փետրվարին Վրաստանի տնտեսությունն աճել է 8,8 տոկոսով
Փետրվարին Վրաստանի տնտեսությունն աճել է 8,8 տոկոսով

Վիճակագրության ազգային ծառայության նախնական գնահատմամբ՝ 2026 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 8,8 տոկոս, իսկ հունվար-փետրվար ամիսների միջին ցուցանիշը՝ 8,4 տոկոս:

«Սաքստատի» փոխանցմամբ՝ 2026 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճի ուղղությամբ զգալի ավանդ են ունեցել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեղեկատվությունը և հաղորդակցությունը, տրանսպորտը և պահեստավորումը, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, մշակող արդյունաբերությունը, լեռնահանքային արդյունաբերությունը: Իսկ անկման միտում է գրանցվել շինարարության և էներգետիկայի հատվածներում: