Փետրվարի 6-ին, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, ԵԱՀԿ-ի առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Ղարաբաղի շփման գծում։ Լրատվությունն այս մասին տարածում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Հակամարտության կարգավորման նպատակով, Բաքու է ժամանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը: Իսկ վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում սպասում են համանախագահներ՝ Իգոր Պոպովին և Ստեֆան Վիսկոնտին: Հիմնական բանակցությունները անց են կացվելու փետրվարի 7-ին:
Բաքվում կայացած հանդիպումներից հետո, պատվիրակության անդմաները մեկնելու են Երևան:
Հիշեցնենք, Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, կողմերը հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրել են 1994 թվականին:
Հեղինակ -
Edgar Barsegyan