Փետրվարի 5-ին անց է կացվելու Վրաստան-Եվրամիություն ասոցացման հանձնաժողովի նիստը
Փետրվարի 5-ին Բելգիայի մայրաքաղաքում անց է կացվելու Վրաստան-Եվրամիություն ասոցացման հանձնաժողովի նիստը: Բրյուսելում կայանալիք հանդիպումը ղեկավարելու է արտաքին գործերի և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Վրացական պատվիրակությունը գլխավորելու է երկրի վարչապետը: Գիորգի Կվիրիկաշվիլին Բրյուսել կմեկնի կառավարության անդամների հետ միասին:
Հանդիպմանը Գիորգի Կվիրիկաշվիլին ելույթ է ունենալու խոսքով, ինչպես նաև ծրագրված են Ասոցացման համաձայնագրի Իմպլեմենտացիայի գործընթացին ներգրավված պետական գերատեսչությունների ղեկավարների ելույթները:
Այս թեմայի շուրջ առաջին ալիքի լրագրողը զրուցել է Եվրամիությունում Վրաստանի ներկայացուցչի հետ:
«Մենք սպասում ենք ասոցացման խորհրդի նիստին, որը կայանալու է փետրվարի 5-ին: Հանդիպմանը մանրամասն գնահատվելու է ասոցացման համաձայնագրի վավերացման գործընթացը: Խոսքը գնալու է նաև մեզ համար կարևոր հարցերի շուրջ, դրանք են՝ անվտանգությունը, հակամարտությունները, անվտանգության մասին բանակցությունները: Հանդիպումը բաղկացած կլինի երկու մասին, առաջին հանդիպումը անց է կացվելու փակ դռների ետևում, որտեղ քննարկվելու են կոնֆիդենցիալ հարցեր, իսկ երկրորդ հանդիպմանը ներկա են գտնվելու կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները»,-նշել է Նատալիա Սաբանաձեն:
Նշենք, որ ասոցացման խորհուրդը իրենից ներկայացնում է գերագույն ֆորմալ մարմին, որը հիմնվել է Վրաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շրջանակներում՝ պայմանագրի իրականացման մոնիտորինգի և համատեղ հետաքրքրությունների հարցերը քննարկելու նպատակով:
Հեղինակ -
Edgar Barsegyan