Փախուլանի և Սաբերիո ճանապարհահատվածում բռնազավթիչ ուժերն իրականացնում են այսպես կոչված ապօրինի բոդերիզացիա. ՊԱԾ
Բռնազավթված Աբխազիայի ուղղությամբ՝ Փախուլանի և Սաբերիո գյուղերի ճանապարհահատվածում, բռնազավթված տարածքում բռնազավթիչ ուժերն իրականացնում են ապօրինի այսպես կոչված բոդերիզացիա, մասնավորապես, արդեն եղած երկաթե լարերի նորերով փոխարինում: Այս մասին հաղորդում է Պետական անվտանգության ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, նշված փաստի առընչությամբ գործում է թեժ գիծ և տեղեկացված է ԵՄ դիտորդական առաքելությունը:
«Ապօրինի այսպես կոչված բոդերիզացիան վնասում է տեղում տիրող անվտանգության մթնոլորտը և բարդացնում տեղի բնակիչների ամենօրյա կյանքը», – հայտարարոում են Պետական անվտանգության ծառայությունից:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան