Փաստաբանի հայտարարությամբ, գործի վկաներից մեկը, Վախո Ախվլեդիանին տեսել է, թե ինչպես էր մի քանի անձ հետապնդում Գիորգի Շաքարաշվիլիին
Գիորգի Շաքարաշվիլիի գործի հիմնական վկաներից մեկի, Վախո Ախվլեդիանիի փաստաբան, Ըստ Մզիա Քասրաշվիլիի հայտարարությամբ, իր պաշտպանյալի ցուցմունքը գործի համար շատ կարևոր է: Մզիա Քասրաշվիլին ասում է, որ դեպքի վայրում գտնվող Վախո Ախվլեդիանին տեսել է, թե ինչպես էր մի քանի անձ հետապնդում մահացած Գիորգի Շաքարաշվիլիին: Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը կարողացել է թաքնվել Արագվի գետի ձորում:
Ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլիի մահվան գործով անցնում է 17 մեղադրյալ: Մցխեթայի քաղաքային դատարանի որոշմամբ, բոլոր 17 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել նախնական բանտարկությունը: