Փարվանայի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար,-այս մասին լրատվությունը տարածել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
«Բարդ օդերևույթաբանական պայմանների պատճառով (առատ ձյուն, ձնաբուք և վատ տեսանելիություն) ներքին պետական նշանակություն ունեցող Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի 94-110 կմ. (Փարվանայի լեռնանցք) հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի տեղաշարժը ազատ է»,- ասված է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan