Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա և վիրավորել երեք կնոջ
Փարիզի հյուսիսարևմտյան արվարձանում տղամարդը դանակով հարձակվել է փողոցում քայլող կանանց վրա: Միջադեպի հետևանքով վիրավորվել են 19, 24 և 36 տարեկան երեք կանայք, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։
Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից մեկը հղի է: Հարձակվողն արդեն ձերբակալվել է: Նրան չեզոքացրել են իրավապահ մարմինները։
Հարձակման դրդապատճառը ներկայումս անհայտ է։
Ոստիկանությունը դեռևս միջադեպը չի որակել որպես ահաբեկչական հարձակում։