Փարիզում ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Փարիզում ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու

Ներքին գործերի նախարարությունում Վրաստանի ոստիկանության կողմից իրականացրած օպերատիվ-հետաքննչական միջոցառումների արդյունքում բացված գործերի մասին կայացել է մամլո ասուլիս:

ՆԳՆ-ի լրատվությամբ, նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ, Փարիզում մայրաքաղաքում ձերբակալել են Ֆրանսիայի տարածքում գործող քրեական խմբավորման 8 անդամի:

«Ձերբակալվածները մեղադրվում են քրեական խմբավորման անդամության, խմբակային իրականացրած հանցանքի և գողացված իրերը պահելու մեջ: Վրացի և ֆրանսիացի իրավապահների կողմից իրականացրած հետաքննությամբ պարզվում է, որ անցած տարվա մարտ ամսից մինչ այսօր, հանցավոր խմբի անդամները թալանել են բազմաթիվ բնակարաններ:

Ոստիկանությունը ձերբակալվածների բնակության վայրը խուզարկելու ժամանակ հայտնաբերել է բջջային հեռախոսներ, պորտատիվ համակարգիչներ, ոսկեղեն, տարբեր տեսակի թմրանյութ, վրացական և ֆրանսիական բանային քարտեր և մեծ քանակությամբ գումար: Հետաքննությամբ պարզվում է, որ խմբավորման անդամները կապ են ունեցել 2017 թ. նոյեմբերին Փարիզում ձերբակալված այսպես կոչված «օրենքով գողերի» հետ: Նշված խմբավորման կողմից գողացված իրերի վաճառքից ստացված եկամտի մի մասը փոխանցվել է այսպես կոչված գողական «օբշչակին»: Հետաքննությունը ընդանում է Ֆրանսիայի ՔՕ համապատասխան հոդվածներով: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ինտենսիվ համագործակցում է տարբեր երկրների համապատասխան մարմինների հետ: Քրեականության հետ պայքարը ակտիվ փուլում է: Կազմակերպված հանցանքի դեմ պայքարի շրջանակներում ծրագրվում է նաև հզորացնել ոստիկանության կցորդների ինստիտուտը»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: