Փարիզում «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցը վեր է ածվել ոստիկանների հետ բախման

Ֆրանսիայի մայրաքաղաքում այսպես կոչված դեղին բաճկոնավորների բողոքի ցույցը վեր է ածվել ոստիկանների հետ բախման: Փարիզի փողոցներ դուրս եկած ցուցարարների դեմ ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Ոստիկանության լրատվությամբ, ցույցին մասնակցել է 10-ից 13 հազար ցուցարար: Ֆրանսիայի մայրաքաղաքում մոբիլիզացված էր մոտ 5 հազար ոստիկան:

Իշխանությունների դեմ բողոքի ցույցերը Փարիզում տևում են արդեն 12 շաբաթ: Ցույցերը սկզբում մեկնարկել էին վառելիքի գնաճի կապակցությամբ, սակայն հետագայում այն վեր ածվեցին հակակառավարական ցույցերի: