Փարիզի վերաքննիչ դատարանը Մարին Լը Պենի բողոքի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի 2026 թվականի ամռանը՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ
Փարիզի վերաքննիչ դատարանը կհրապարակի իր որոշումը ֆրանսիացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Մարին Լը Պենի բողոքի վերաբերյալ 2026 թվականի ամռանը ԵՄ միջոցների յուրացման գործով: Փարիզի վերաքննիչ դատարանը հայտարարության մեջ ասվում է, որ նրանք ստացել են երեք բողոք և «այդ գործը կքննարկեն այն ժամկետում, որը թույլ կտա նրանց վճիռ կայացնել 202 թվականի ամռանը»:
Սա նշանակում է, որ վերջնական որոշումը կկայացվի 2027 թվականի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Մարին Լը Պենը ցանկանում է մասնակցել հենց այս ընտրություններին։
Միաժամանակ Մարին Լը Պենը ցանկություն է հայտնել դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ի գիտություն, ֆրանսիացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ԵՄ միջոցների յուրացման գործով։ Մարին Լը Պենը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսը տնային կալանքի, երկու տարի ժամկետով պայմանական, ինչպես նաև նրան արգելել են զբաղեցնել պաշտոն հինգ տարով։