Փարիզի մետրոյում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրա
Փարիզի մետրոյում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրա

Փարիզի մետրոյում մի տղամարդ սառը զենքով հարձակվել է երեք կնոջ վրա և նրանց մարմնական վնասվածքներ հասցրել։

Դեպքերը տեղի են ունեցել տարբեր մետրոկայարաններում։

Երկու տուժած ստացել են մեջքի հատվածի վնասվածքներ, իսկ մեկին վնասվածք է հասցվել ոտքին։ Նրանցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, վիճակը կայուն է։

Հարձակվողը արդեն ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Նա 25-ամյա, մալիական ծագում ունեցող անձ է, որը 2024 թվականին ձերբակալվել էր սեռական բռնության և գողության համար։ Ազատ արձակվելուց հետո նրան պարտադրել էին լքել երկիրը, սակայն արտաքսումը չի իրականացվել՝ ճանապարհորդական փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով։