Փարիզի դատարանն այսօր կորոշի Նիկոլա Սարկոզիի բանտից ազատ արձակման հարցը

12:18, 10.11.2025

Փարիզի դատարանն այսօր որոշում կկայացնի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բանտից ազատ արձակման վերաբերյալ։

Սարկոզին ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին՝ սեպտեմբերի 25-ին կայացված դատավճռից հետո։ Նախկին նախագահը խնդրել է անհապաղ վաղաժամկետ ազատ արձակել։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, եթե խնդրանքը բավարարվի, Սարկոզին կկարողանա անմիջապես դուրս գալ Փարիզի Լա Սանտե բանտից՝ դատական ​​​​հսկողության ներքո։

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին սեպտեմբերի 25-ին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Սարկոզին մեղավոր է ճանաչվել Մուամար Քադաֆիից միլիոնավոր եվրոների անօրինական ֆինանսավորում ստանալու փորձի համատեքստում կազմակերպված հանցավոր դավադրության մեջ։

Բացի այդ, Փարիզի դատարանը Նիկոլա Սարկոզիին արդարացրել է այլ մեղադրանքներից, այդ թվում՝ կոռուպցիային մասնակցելուց և Ֆրանսիայում ընտրարշավների անօրինական ֆինանսավորումից։ Նախկին նախագահը դատավճիռը համարում է անարդար։ Սարկոզին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-ից 2012 թվականներին։

Նմանատիպ