Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մեկուսացված է
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մեկուսացված է

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ այս պահին ենթակա է վերահսկման: Այս մասին ֆրանսիական մամուլին հայտնել է Ֆրանսիայի Հրշեջ-ծառայության մամլո խոսնակ Գաբրիել Պլյուսը: Հրշեջ-ծառայության ներկայացուցցչի մենաբանությունը տարածում է ֆրանսիական «Ֆիգարո» հրատարակությունը:

«Հրդեհը մարված է: Հետևում ենք կրակի օջախներին և հովացնում շենքի տաք մասերը, որպեսզի համոզվենք, որ հրդեհը չի վերսկսվի»,- հայտարարել է Գաբրիել Պլյուսը:

Հրշեջներին մոտ 9 ժամ է անհրաժեշտ եղել՝ աթոռանիստ տաճարում հրդեհը մեկուսացնելու համար:

Միևնույն ժամանակ, Փարիզի քաղաքապտ Անա Իդալգոն հայտնում է, որ փրկվել է տաճարի խորանը: Նրա խոսքով, իրավիճակը ոչ այնքան վատ է, որքան նա էր պատկերացնում:

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը փորձում էր մարել մոտ 400 հրշեջ:

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է տարաճի փայտե տանիքը, սակայն հրշեջներին հաջողվել է Փարիզի Աստվածամոր տաճարի կառույցը փրկել ամբողջությամբ ոչնչացումից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարից խուսափել են և ազդարարել տաճարի վերականգնման համար անհրաժեշտ գումար հավաքելու մասին միջազգային քարոզարշավի մեկնարկը: Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման գործում օգնելու պատրաստակամություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ն: