Փարիզի աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն հավաքվել է մեկ միլիարդ եվրո
Փարիզի աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն հավաքվել է մեկ միլիարդ եվրո

Փարիզի աստվածամոր տաճարի վերականգնման համար արդեն հավաքվել է մեկ միլիարդ եվրո: Լրատվությունն այս մասին տարածում է ֆրանսիական մամուլը:

Մամուլի փոխանցմամբ, նվիրատվությունները հիմնականում ստացվում են խոշոր ընկերություններից և գործարարներից, ինչպես նաև գումարը հավաքվում է Ֆրասնիայի Մշակույթի նախարարության ընտրած 4 հասարակական հիմնադրամներից: Մղակույթի նախարար, Ֆրանկ Ռիեստերի խոսքով, գործի է դրվել նաև կայք էջ, որի միջոցով ցանկացած մարդ կարող է նվիրատվություններ կատարվել Ֆրանսիայի հիմնական տեսարժան վայրի վերականգնման համար:

Այս գումարից 200 միլիոնը տրամադրել է Առնոների ընտանիքը: ևս 200 միլիոն եվրո փոխանցման մասին հայտարարել է «Լորեալ» ընկերությունը: 100 միլիոն եվրո է փոխանցել ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոն, իսկ 100 միլիոնը «Տոտալ» նավթի ընկերությունը:

Բացի այդ, գումար փոխանցելու պատրաստակամություն է հայտնել «Այփլ» ընկերության տնօրեն, Տիմ Կուկը:

Հիշեցնենք, որ Փարիզի աստվածամոր տաճարում հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ին, արդյունքում վնասվել էր տաճարի մեծ մասը:

Ֆրանսիայի նախագահ, Էմանուել Մակրոնը խոստացել է, որ տաճարը կվերականգնվի 5 տարում: