Փարիզի ահաբեկչության հիմնական մեղադրյալը խախտել է լռությունը

Փարիզի ահաբեկչության հիմնական մեղադրյալ, Սալահ Աբդեսլամը խախտել է լռությունը և համաձայնել տարիների ընթացքում առաջին անգամ ցուցմունք տալ:

Ֆրանսիական մամուլի լրատվությամբ, Աբդեսլամը դատավորների հարցերին պատասխանել է մի քանի րոպեների ընթացքում:

Տարածված լրատվությամբ, հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ օգնության խնդրանքով չի դիմել Ալի ՈՒլկադիսին, ով հետաքննության լրատվությամբ փորձել է օգնել ահաբեկչությունից հետո Աբդեսլամին դիմել փախուստի:

Հիշեցնենք, 2015 թ. նոյեմբերի 13-ին գիշերը ահաբեկչական երեք խմբավորում հարձակում էին իրականացրել Փարիզում: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 130 մարդ, 350-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ահաբեկչության օրը Աբդեսլամը գտնվում էր Ֆրանսիայում, որից հետո վերադառձել է Բելգիա: Հետաքննության լրատվությամբ, նա իր վրա էր ամրացրել պայթուցիկ սարք, որը գործի չէր դրվել: