Փարավանիի լեռնանցքում վերականգնվել է թեթև մարդատար տրանսպորտի երթևեկությունը
Փարավանիի լեռնանցքում վերականգնվել է թեթև մարդատար տրանսպորտի երթևեկությունը

Մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ավտոճանապարհին (Փարավանի լեռնանցք) վերականգնվել է թեթև մարդատար ավտոմեքենաների երթեւեկությունը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Ձնաբքի վտանգի պատճառով նույն հատվածում արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Ճանապարհների վարչությունը կոչ է անում բնակչությանը երթևեկել ձմռանը համապատասխան անվադողերով, սարքին ավտոտրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին»,- ասված է հաղորդագրությունում։