Փարավանիի լեռնանցքում արգելված է ավտոմեքենաների երթեւեկությունը
Փարավանիի լեռնանցքում արգելված է ավտոմեքենաների երթեւեկությունը

Փարավանիի լեռնանցքում ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է։ Այս մասին տեղեկություն է տարածում ավտոճանապարհների վարչությունը։

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդայի կմ 94-կմ 110 հատվածում ժամանակավորապես սահմանափակ է բոլոր տեսակի մեքենաների երթևեկությունը: