Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ քամու և ձնախառն անձրևի պատճառով, միջպետական նշանակություն ունեցող՝ Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծամինդա ավտոճանապարհի ՝ 94-110 կմ. (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է կցովի, կիսակցովի և 30 նստատեղից ավել ունեցող ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Գերատեսչության տվյալներով՝ նշված հատվածով մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։