Մաքրման աշխատանքների արդյունքում, Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին և Փարավանի լեռնանցքում չեղարկվել են սահմանափակումները:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
«Այս պահի դրությամբ, ներքին պետական նշանակության Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի և Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհներին երթևեկությունն ազատ է»,- ասվում է հայտարարության մեջ: