Փարավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար
Փարավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար

Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի լրատվությամբ, բարդ օդերևույթաբանական պայմանների պատճառով (ձյուն, ձնաբուք, սահմանափակ տեսանելիություն) պետական նշանակություն ունեցող՝ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի, 94-110 կմ. հատվածի վրա (Փարավանի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Ինչպես հայտարարել են դեպարտամենտում, ճանապարհի մնացած հատվածը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար: