Փորձագետների կանխատեսումներով ձմռանը Վրաստանում սառնամանիքներ չեն սպասվում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակել է՝ հարավ-արևելյան տարածաշրջանի կլիմայական կանխատեսման (SEECOF-18) և Միջերկրական ծովի կլիմայական կանխատեսման (MedCOF) վեհաժողովին մասնակից եվրոպացի փորձագետների հաշվետվության մասին լրատվություն:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով Վրաստանում ձմեռվա միջին ջերմաստիճանը սեզոնի առաջին կեսին լինելու է նորմայից մեկ աստիճան բարձր, իսկ երկրորդ կեսին նորմայի շրջանակներում:
Ձմեռվա սեզոնի միջին ջերմաստիճանի նորման արևմտյան Վրաստանում լինելու է +5,7 , լեռնային շրջաններում +0,2 իսկ բարձրալեռ շրջաններում -4,4 աստիճան: Արևելյան Վրաստանում +1,5, լեռներում -1,4 իսկ բարձրալեռ շրջաններում -5,5 աստիճան:
«Հարավ-արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կլիմայական կանխատեսման (SEECOF-18) և Միջերկրական ծովի կլիմայական կանխատեսման (MedCOF) վեհաժողովին մասնակից եվրոպացի փորձագետների հաշվետվության համաձայն, 2017-2018 թթ. ձմեռվա սեզոնին հարավ-արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածքում եղանակի ձևավորման վրա մեծ ազդեցություն կունենան Խաղաղ և Ատլանտյան օվկյանոսներում ընթացող և սպասվող գործընթացները: Այդ պատճառով 80 տոկոսով կանխատեսվում է, որ նշված տարածաշրջաններում ձմեռվա միջին ջերմաստիճանը սեզոնի առաջին կեսին լինելու է նորմայից մեկ աստիճան բարձր, իսկ երկրորդ կեսին նորմայի շրջանակներում»,- ասված է շրջակա միջավայրի գործակալության կողմից տարածված լրատվությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan