Փորձագետների կանխատեսումներով ձմռանը Վրաստանում սառնամանիքներ չեն սպասվում
Փորձագետների կանխատեսումներով ձմռանը Վրաստանում սառնամանիքներ չեն սպասվում

Շրջակա միջավայրի  ազգային գործակալությունը հրապարակել է՝   հարավ-արևելյան տարածաշրջանի կլիմայական կանխատեսման (SEECOF-18) և Միջերկրական ծովի կլիմայական կանխատեսման (MedCOF)  վեհաժողովին մասնակից եվրոպացի փորձագետների հաշվետվության մասին լրատվություն:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով Վրաստանում ձմեռվա միջին ջերմաստիճանը սեզոնի առաջին կեսին լինելու է նորմայից մեկ աստիճան բարձր, իսկ երկրորդ կեսին նորմայի  շրջանակներում:

Ձմեռվա սեզոնի միջին ջերմաստիճանի նորման արևմտյան Վրաստանում լինելու է +5,7 , լեռնային շրջաններում +0,2 իսկ բարձրալեռ շրջաններում -4,4 աստիճան: Արևելյան Վրաստանում +1,5, լեռներում -1,4 իսկ բարձրալեռ շրջաններում -5,5 աստիճան:

«Հարավ-արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կլիմայական կանխատեսման (SEECOF-18)  և Միջերկրական ծովի կլիմայական կանխատեսման  (MedCOF) վեհաժողովին մասնակից եվրոպացի փորձագետների հաշվետվության համաձայն, 2017-2018 թթ. ձմեռվա սեզոնին հարավ-արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածքում եղանակի ձևավորման վրա մեծ ազդեցություն կունենան  Խաղաղ և Ատլանտյան օվկյանոսներում ընթացող և սպասվող գործընթացները: Այդ պատճառով 80 տոկոսով կանխատեսվում է, որ նշված տարածաշրջաններում ձմեռվա միջին ջերմաստիճանը սեզոնի առաջին կեսին լինելու է նորմայից մեկ աստիճան բարձր, իսկ երկրորդ կեսին նորմայի  շրջանակներում»,- ասված է շրջակա միջավայրի գործակալության կողմից տարածված լրատվությամբ: