Փաստաբանների միության նախագահի ընտրություններում ձայների մեծամասնությամբ առաջատարն է Դավիթ Ասաթիանին
Փաստաբանների միության նախագահի ընտրություններում ձայների մեծամասնությամբ առաջատարն է Դավիթ Ասաթիանին

Վրաստանի փաստաբանների միության նախագահի և խորհրդի ընտրությունների վերջնական արձանագրությունները հավանաբար կհրապարակվեն այսօր: Փաստաբանների միության ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ձայների մեծամասնությամբ առաջատարն է Դավիթ Ասաթիանին:

«Վերջնական արդյունքները կլինեն ամփոփիչ արձանագրությունում: Հնարավոր է տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլը»,- ասել է ընտրական հանձնաժողովի նախագահ Իվանե Պետրիաշվիլին:

Եթե տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլը, ապա նրան հավանաբար կմասնակցեն Դավիթ Ասաթիանին և Լևան Ջանաշիան: Նշենք, որ ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 2324 փաստաբան, այստեղից 1128 ձայն ստացել է Դավիթ Ասաթիանին, սակայն դա բավարար չէր 50 տոկոսանոց պատնեշը հաղթահարելու համար: Իսկ ինչ վերաբերում է Լևան Ջանաշիային, ապա նրա օգտին քվեարկել է 632 փաստաբան:

Փաստաբանների միության նախագահ Զազա Խատիաշվիլիի հայտարարությամբ, ելնելով այս տվյալներից երկրորդ փուլը անխուսափելի է:

Փաստաբանների միության ընտրություններին մասնակից Դավիթ Ասաթիանին հայտարարել է, որ սպասելու է արդյունքների վերջնական հրապարակմանը և պատրաստ է երկրորդ փուլի համար:

 

Նշենք, որ Զազա Խատիաշվիլին փաստաբանների միության նախագահն էր 2009 թվականից: