«Pfizer»-ի գործադիր տնօրենն ասում է, որ «Omicron»-ի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև մարտ
«Pfizer»-ի գործադիր տնօրենն ասում է, որ «Omicron»-ի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև մարտ

«Pfizer»-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի խոսքով՝ կորոնավիրուսի «Omicron» շտամի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի մարտին։ Այս մասին տեղեկություն է տարածում CNBC-ն։

«Այս պատվաստանյութը պատրաստ կլինի մարտին։ Մենք սկսում ենք դեղաչափեր արտադրել», – ասել է Բուրլան կայանին:

«Pfizer»-ի ներկայացուցիչն ասաց, որ պատվաստանյութը կուղղվի նաև ներկայումս շրջանառվող այլ տարբերակների դեմ: