Պետությունը և հասարակությունը չի հանդուրժելու աշխատավայրերում ստեղծված իրավիճակի հետ. Գիորգի Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահ, Գիորգի Մարգվելաշվիլին Տղիբուլիում, Մինդելիի հանքահորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ցավակցել է զոհված հանքափորների ընտանիքներին:
«Այս ծանր րոպեներին, ես կանգնում եմ հանքահորում մահացած բանվորների ընտանիքների կողքին: Սա դժբախտություն է, ոչ միայն նրանց ընտանիքների և մտերիմների, այլ ողջ Վրաստանի համար: Միջադեպը մեկ անգամ վկայում է այն բանի մասին, որ պաշտպանված չեն աշխատանքային անվտանգությունը և աշխատանքային իրավունքները և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Մեր պարտքն է, որ հնարավորինս կանխարգելենք նման դեպքերը և մեր համաքաղաքացիները աշխատենք անվտանգ պայմաններում»,-ասված է Վրաստանի նախագահի հայտարարությունում:
Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքահորում այսօր առավոտյան մահացել է 6 և տուժել երեք մարդ: Գոյություն ունեցող լրատվությամբ, վեց մարդ զոհվել է տեղում, իսկ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկությամբ, հանքահորի թունելներից մեկում փլուզվել է տանիքը:
Պատահարի այլ մանրամասներ դեռևս անհայտ են:
Հեղինակ -
Edgar Barsegyan