Պետրո Պորոշենկոն և Ենս Ստոլտենբերգը համաձայնվել են ՆԱՏՕ-ՈՒկրաինա հանձնաժողովի արտակարգ նիստ անց կացնելու մասին
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը համաձայնվել են ՆԱՏՕ-ՈՒկրաինա հանձնաժողովի արտակարգ նիստ անց կացնելու մասին:
Այս մասին «ֆեյսբուկ» սոցիալական ցանցի իր էջին գրել է ՈՒկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքերով, Պորոշենկոյի և Ստոլտենբերգի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում ՈՒկրաինայի առաջնորդը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Ազովի ծովում և Սև ծովի ավազանում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների մասին:
«ՈՒկրաինայի պետության ղեկավարը կոչ է արել ուկրաինացի ծովայիններին ազատելու նպատակով մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ»,-գրել է Ցեգոլկոն:
ՈՒկրաինայի նախագահի մամուլի քարտուղարի տվյալներով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը իր աջակցությունն է հայտնել ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:
Ռուսական ռազմանավերը կրակ են բացել ուկրաինական նավերի ուղղությամբ, որոնք տեղաշարժվում էին Մարիուպոլի նավահանգստում: Միջադեպի արդյունքում տուժել է ՈՒկրաինայի վեց քաղաքացի: ՈՒկրաինայի նախագահի ներկայացուցչի խոսքերով, ռուս սահմանապահները ձերբակալել են ՈՒկրաինայի 20-ից ավելի զինվորականի:
ՈՒկրաինայի անվտանգության խորհուրդը հանդես է եկել 60 օրյա պատերազմական իրավիճակի հայտարարման նախաձեռնությամբ: ՈՒկրաինայի նախագահը աջակցել է այդ առաջարկությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan