Պետրո Պորոշենկոն ընդլայնել է Սև ծովում ՈՒկրաինայի վերահսկման տարածքը
Պետրո Պորոշենկոն ընդլայնել է Սև ծովում ՈՒկրաինայի վերահսկման տարածքը

ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ընդլայնել է Սև ծովում ՈՒկրաինայի վերահսկման տարածքը: Այսուհետ ուկրաինական կողմը իրավունք կունենա ստուգել բոլոր այն նավերը, որոնք կգտնվեն ՈՒկրաինայի տարածքային ջրերից 24 ծովային մղոն հեռավորության վրա: Այսպիսով ՈՒկրաինայի վերահսկման տարածքը մեծացել է երկու անգամ:

Լարվածությունը առաջացել է նոյեմբերի 25-ին, երբ ռուս սահմանապահները ձերբակալել են երեք նավ և անձնակազմի 24 անդամի: Նավերը տեղափոխվել են Ղրիմում գտնվող Քերչի նավահանգիստ: ՈՒկրաինացի ծովայինները գտնվում են Ռուսաստանի բանտում: