Պետրե Սարաջիշվիլի փողոցը և Մարշալ Գելովանի պողոտան միացնող էստակադայի վրա երթևեկությունը մասամբ կսահմանափակվի

12:52, 13.11.2025

Սկսվել են Պետրե Սարաջիշվիլի փողոցը և Մարշալ Գելովանի պողոտան միացնող էստակադայի վրա լայնացման միացումների վերանորոգումը։

Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդմամբ, նախատեսված աշխատանքների պատճառով նոյեմբերի 14-ից երկու շաբաթով, ժամը 00:00-ից մինչև 06:00-ն, երթևեկությունը մասնակիորեն կսահմանափակվի։

Նրանց խոսքով՝ վերոնշյալ ենթակառուցվածքային աշխատանքները կիրականացվեն երկու փուլով, որի ընթացքում տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել միայն մեկ գոտիով։

Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է խնդրում քաղաքացիներից պատճառված անհարմարության համար։

Նմանատիպ